Հայաստանի կառավարությունը սեպտեմբերի 15-ի նիստում հավանություն է տվել «Էկոտոմատո» ՓԲԸ-ին երկրորդ անգամ տրամադրել ԱԱՀ 680 մլն դրամ կազմող գումարի վճարման ժամկետը: Ընկերությունը մտադիր է Կոտայքի մարզում ջերմոցային տնտեսություն հիմնել A դասի վարդեր աճեցնելու համար՝ կիրառելով հոլանդական «Դալսեմ» ընկերության առաջատար տեխնոլոգիաները:
Ինչպես հայտնել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը, Հայաստանի կառավարությունն արդեն մեկ անգամ աջակցել է ընկերությանը՝ երկարացնելով 1,9 մլրդ դրամի ԱԱՀ վճարման ժամկետը: Նշված միջոցները ծախսվել են սարքավորումների ներկրման վրա, իսկ այսօրվա որոշումը թույլ կտա ընկերությանը թեթևացնել հարկային բեռը ժամանակակից սարքավորումների ներկրման ժամանակ: Ըստ նրա, ընկերության ներդրումների ընդհանուր գումարը կկազմի 2,6 մլրդ դրամ, կստեղծվի 30 աշխատատեղ:
Ըստ ընկերության, վարդերի աճեցման համար նախատեսված ջերմոցային տնտեսությունն աշխատանքը կսկսի 2012թ. առաջին եռամսյակում, իսկ ողջ արտադրանքը կարտահանվի Ռուսաստան: