6 հոկտեմբերի 2000 - 17:15 AMT
ՇԱՄԻԼ ԲԱՍԱԵՎԸ ՀԱՅՏԱՐԱՐԵԼ Է, ՈՐ ԻՐԱՆԸ ՎԱՐՈՒՄ Է ՀԱՅԱՄԵՏ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
06.10.2000. ՄԵԴԻԱՄԱՔՍ, ԵՐԵՎԱՆ.«Մենք տեսնում ենք, որ Ադրբեջանը շրջապատված է թշնամիներով, եւ նույնիսկ Իրանը, որը պետք է լիներ ձեր միակ դաշնակիցը, վարում է հայամետ քաղաքականություն: Դա ցավալի է գիտակցել»:
Այս մասին ասվում է չեչեն գրոհայինների առաջնորդ Շամիլ Բասաեւի նամակում` ուղղված Ադրբեջանի նախագահ Հեյդար Ալիեւին:
Բասաեւը առաջին անգամ չէ, որ դժգոհություն է հայտնում` Հայաստանի նկատմամբ Իրանի դիրքորոշման կապակցությամբ: 2000 թվականի հունիսին նա բաց նամակով դիմել էր Իրանի ղեկավարությանը, որտեղ հարցնում էր. «Ինչու՞ եք դուք աջակցում Հայաստանին, չէ՞ որ ադրբեջանցիները թե կրոնով եւ թե էթնիկապես ավելի մոտ են ձեզ»: --0--