Վաղը տեղի կունենա ԼՂՀ Շուշի քաղաքի Պռոշյան փողոցի պաշտոնական բացումը: Ծրագիրը ֆինանսավորել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի Մոնրեալի տեղական մարմինը: Հիմնադրամից հայտնում են, որ 252 մ երկարություն և 7 մ լայնություն ունեցող ճանապարհահատվածը քաղաքի գլխավոր Ղազանչեցոց փողոցը կապում է Հախումյան փողոցին: Նշված փողոցները ևս հիմնանորոգվել են Հիմնադրամի «Շուշիի վերածնունդ» ծրագրի շրջանակներում:
Փողոցն ասֆալտապատվել է, երիզվել է մայթերով և պաշտպանիչ պատերով: Տեղադրված հեղեղատարը, լուսավորության համակարգն ու ճանապարհային նշանները կապահովեն ճանապարհի արդյունավետ շահագործումը: Առ այսօր Շուշիում Հիմնադրամի կողմից վերակառուցվել է ընդհանուր առմամբ շուրջ 2.3 կմ ճանապարհ: