Եգիպտոսի անցումային կառավարության ղեկավար Իսամ Շարաֆը հայտարարել է, որ Իսրայելի հետ խաղաղ պայմանավորվածություններն անհրաժեշտության դեպքում կարող են վերանայվել:
«Քեմփդևիդյան համաձայնագրերը սրբազան չեն, դրանք միշտ բաց են բանավեճերի համար»,- ասել է Իսամ Շարաֆը: Նրա կարծիքով, Իսրայելի և Եգիպտոսի խաղաղ պայմանավորվածություններում փոփոխություններ հնարավոր են միայն այն դեպքում, եթե դրանք համապատասխանեն տարածաշրջանում արդար խաղաղության շահերին, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:
Ավելի քան 30 տարի առաջ Եգիպտոսը դարձել է առաջին արաբական երկիրը, որը պայմանագիր է ստորագրել Իսրայելի հետ, որը Կահիրեին հակաիսրայելական կոալիցիաների գլխավոր մասնակցից վերածել է արաբական տարածաշրջանում հրեական պետության առաջին գործընկերը: