16 սեպտեմբերի 2011 - 13:21 AMT
Լոնդոնում անցնում է «Եվրոպացի կանայք ու սպորտը» խորհրդաժողովը

Լոնդոնի Grange City-ում սեպտեմբերի 15-18 անցնում է է «Եվրոպացի կանայք ու սպորտը» խորհրդաժողովը, որի առանցքային մասնակիցներից է ՈՒԵՖԱ-ն: Խորհրդաժողովը նախատեսված է սպորտային ֆեդերացիաների, մարզիկների, մարզիչների ու կառավարության, եվրոպական մարզական կազմակերպությունների ներկայացուցիչների համար:

Խորհրդաժողովում կքննարկվի կանանց սպորտի առևտրային գրավչությունը, կանանց հետ մարզիչների աշխատանքն ու կանանց մասնակցությունը մեծ հաղթանակներին:

Խորհրդաժողովում ելույթ կունենա ԵՄ սպորտի գծով հանձնակատար Անդրուլլա Վասիլիուն, Միջազգային պարալիմպիկ կոմիտեի նախագահ Ֆիլիպ Քրեյվենը, ՈՒԵՖԱ նախագահի խորհրդական Վիլյամ Հայարը, հաղորդում է ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը: