16 սեպտեմբերի 2011 - 13:52 AMT
Երևանում տեղի կունենա «Հայաստանը՝ ձեր գործընկեր» 2011թ. միջազգային ցուցահանդեսը

Հայաստանի Առևտրաարդյունաբերական պալատը և «Պրոմ Էքսպո» ընկերությունը ՀՀ անկախության 20-ամյակի կապակցությամբ

կազմակերպել է «Հայաստանը՝ ձեր գործընկեր» 2011 միջազգային բազմաբնույթ ցուցահանդեսը: Ցուցահանդեսը կկայանա 2011թ. սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 2-ը՝ Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում:

Ցուցահանդեսն անցկացվում է ՀՀ կառավարության հովանու ներքո: