16 սեպտեմբերի 2011 - 15:22 AMT
2011թ. հուլիսին խոշոր հարկ վճարողները ներկրել են 5,8 տոկոսով ավել արտադրանք

ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի կողմից մշակվել և վերլուծության է ենթարկվել «Խոշոր հարկ վճարողների հարկային վճարումների մոնիտորինգի հրապարակման ենթակա 2011թ.-ի հուլիս ամսվա ամփոփ ցուցանիշները» համաձայն ՀՀ ԿԱ ՊԵԿ նախագահի հրամանով հաստատված խոշոր հարկ վճարողների հարկային տեսչության կողմից 2011թ.-ի ընթացքում սպասարկվող 440 հարկ վճարողների ցանկի, որի արդյունքում պարզվել է, որ խոշոր հարկ վճարողների կողմից ներմուծման ծավալները այս տարվա հուլիս ամսին նախորդ տարվա նույն ամսվա համեմատությամբ նվազել են 5.8 %–ով և կազմել 58.8 մլրդ դրամ: Ընդ որում, հարկ է նշել, որ ներմուծման ծավալները աճել են 139 կազմակերպությունների մոտ շուրջ 17.4 մլրդ դրամով և նվազել` 167-ի մոտ համապատասխանաբար 20.8 մլրդ դրամով:

Արտահանման ծավալները 2011թ.-ի հուլիսին կազմել են 32.5 մլրդ դրամ նախորդ տարվա նույն ամսվա 18.4 մլրդ դրամի փոխարեն կամ ավել 14.5 մլրդ դրամով: