16 սեպտեմբերի 2011 - 15:25 AMT
Արթուր Սարկիսովը գնդակ է ուղարկել «Կամազի» դարպասը

Ռուսաստանի առաջնության առաջին դիվիզիոնի 28-րդ տուրում «Շիննիկը 3:2 հաշվով» դժվար հաղթանակ է տարել «Կամազի» նկատմամբ: Յարոսլավլի թիմի կազմում աչքի է ընկել Հայաստանի հավաքականի հարձակվող Արթուր Սարկիսովը, որն անցյալ շաբաթ Սլովակիայի հավաքականի դեմ խաղում իր առաջին գնդակն է ուղարկել Սլովակիայի հավաքականի դարպասը:

Պետք է նշել, որ տոմսերի վաճառքից ստացված բոլոր միջոցները փոխանցվել են «Լոկոմոտիվ» հոկեյի ակումբին ավիավթարի ժամանակ մահացածների ընտանիքների օգնության համար:

«Շիննիկը» այդ հաղթանակից հետո ունի 43 միավոր և զբաղեցնում է 7-րդ տեղը: Սարկիսովը հաջորդ խաղն անցկացնելու է սեպտեմբերի 28-ին «Տորպեդոյի» դեմ: