ReAnimania երևանյան 3-րդ միջազգային անիմացիոն կինոփառատոնի ավարտական ֆիլմերի ժյուրիի կազմում ընդգրկված եգիպտացի անիմատոր Շվեյկեր Խալիֆան առաջին անգամ հայկական անիմացիաներին ծանոթացել է անցած տարի աշնանը` Ալեքսանդրիայի գրադարանում կայացախ հատուկ ցուցադրության ժամանակ: Այդ մասին Խալիֆան պատմեց PanARMENIAN.Netի թղթակցի հետ զրույցում: Խալիֆան, ով ֆիլմեր է ստեղծել ՅՈՒՆԻՍԵՖ-ի համար, ասաց, որ հայկական անիմացիաներից նրան դուր են գալիս մասնավորապես ավանդական տեխնիկայով նկարահանած աշխատանքները:
Խոսելով փառատոնի մասին նա ասաց, որ ամեն ինչ շատ լավ է կազմակերպված և բազմաթիվ հետաքրքիր ֆիլմեր են ներկայացված: