Սեպտեմբերի 12-17-ն ընկած ժամանակահատվածում արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 79,540,658 ԱՄՆ դոլար 373.98 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, և վաճառվել 78,614,992 ԱՄՆ դոլար 375.53 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում իրականացվել է 15,200,000 ԱՄՆ դոլարի առք և վաճառք 375.75 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
Նույն ժամանակահատվածում միջբանկային շուկայում իրականացվել է 750,000 ԱՄՆ դոլարի առք և վաճառք 375.68 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
Սեպտեմբերի 5-11-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տրամադրված վարկերի ծավալը կազմել է 29.2 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տրամադրված վարկերի ծավալը՝ 37.8 մլն ԱՄՆ դոլար, հաղորդում է ՀՀ ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունը: