17 սեպտեմբերի 2011 - 17:48 AMT
Ազգային պատկերասրահում բացվեց ՀՀ անկախության 20-ամյակին նվիրված ցուցահանդես

Այսօր` սեպտեմբերի 17-ին Հայաստանի ազգային պատկերասրահում կայացավ Հայաստանի Հանրապետության 20-ամյակին նվիրված ցուցահանդեսի բացումը: Բացման խոսքով հանդես եկավ պատկերասրահի տնօրեն Փարավոն Միրզոյանը, ով ողջունելով ցուցահանդեսի մասնակիցներին, ասաց, որ ցուցահանդեսը նմանը րունի, քանի որ այն 20-30 տարի հետո մեծ ժառանգություն է դառնալու եկող սերունդների համար: Ցուցահանդեսին ներկայացված են ժամանակակից հայ նկարիչների` վերջին քսանամյակում ստեղծած և պատկերասրահին նվիրաբերած աշխատանքները: Ցուցադրված են տարբեր սերունդների ներկայացուցիչների գործեր, տարբեր ոճեր և նկարելաձևեր որդեգրած վարպետների աշխատանքներ: Ցուցահանդեսին ներկայացված են Հակոբ Հակոբյանի, Դավիթ Կարեյանի, Ռոբերտ Էլիբեկյանի, Հերիքնազ Գալստյանը և այլ նկարիչների ավելի քան 60 աշխատանքները:

Նկարչուհի Հերիքնազ Գալստյանը, ով ստեղծում է տարածական քանդակներ փայտից և քարից, PanARMENIAN.Netի թղթակցի հետ զրույցում ասաց, որ 1990 թ-ին նրա աշխատանքները չէին ընդունվում, որովհետև սովետական կարգերն անվանում էին իր աշխատանքները ավանգարդիստական, իսկ ավանգարդիստները հայտարարում էին այն շատ ազգային և հայտարարում, որ նրանք չեն կարող մոդեռն լինել: Այժմ աշխատանքները ազգային հենքի վրա արդեն ընդունվում են: