17 սեպտեմբերի 2011 - 18:21 AMT
Վարչապետը աշխատանքային այցով մեկնում է Բրյուսել

Վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորած կառավարական պատվիրակությունը սեպտեմբերի 19-ին աշխատանքային այցով կմեկնի Բրյուսել:

Այցի շրջանակում վարչապետ Սարգսյանը հանդիպումներ կունենա ԵՄ ընդլայնման և եվրոպական հարևանության հարցերով հանձնակատար Շթեֆան Ֆյուլեի, Լիեժի քաղաքապետ Վիլլի Դեմեյերի, Բելգիա-Հայաստան առևտրի պալատի նախագահ Վալերի Սաֆարյանի հետ:

Նախատեսվում է նաև Տիգրան Սարգսյանի հանդիպումը հայկական և եվրոպական լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ՝ «European Press Club»-ում:

Կառավարական պատվիրակության կազմում են ՀՀ ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը, ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը և պաշտոնատար այլ անձինք: