17 սեպտեմբերի 2011 - 18:51 AMT
Յուրա Մովսիսյանը «Կրասնոդարի» կազմում գոլ ուղարկեց «Տոմի» դարպաս

Սեպտեմբերի 17-ին մեկնարկել են Ռուսաստանի ֆուտբոլի առաջնության 24-րդ տուրի խաղերը: «Կրասնոդարը», որտեղ հանդես է գալիս Հայաստանի հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը, հանդիպել է «Տոմի» հետ և պարտության մատնել 4:0 հաշվով:

Մովսիսյանը փոխարինման է դուրս եկել և լրացուցիչ 2-րդ րոպեին դարձել գոլի հեղինակ: «Կրասնոդարը» հավաքել է 29 միավոր և մրցաշարային աղյուսակում զբաղեցնում է 9-րդ տեղը: