20 սեպտեմբերի 2011 - 13:17 AMT
Հայաստանում տնտեսական ակտիվության տարեկան ցուցանիշն օգոստոսին կազմել է 9,6 տոկոս

2011-ի օգոստոսին Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 9,6 տոկոսով 2010-ի նույն շրջանի համեմատ: Ւնչպես հաղորդում է Հայաստանի Ազգային վիճակագրական ծառայությունը, օգոստոսին տնտեսական ակտիվության աճն ընթացիկ տարվա հուլիսի համեմատ կազմել է 21,3 տոկոս:

Միաժամանակ 2011-ի օգոստոսին գնաճը Հայաստանում կազմել է 4,8 տոկոս 2010-ի նույն շրջանի համեմատ: Օպերատիվ տվյալների համաձայն օգոստոսին ընթացիկ տարվա հուլիսի համեմատ սպառողական գները կրճատվել են 0,6 տոկոսով:

Պետբյուջեի համաձայն Հայաստանի ՀՆԱ աճը 2011-ին նախատեսված է 4,6 տոկոսի մակարդակում, իսկ գնաճը` 4 տոկոսի (±1,5 տոկոս):