29 սեպտեմբերի 2000 - 20:18 AMT
ԱՅՍՕՐ ԹՈՒՐՔԻԱՅԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՈՒՐԴԸ ԿԱՐՈՂ Է ՈՐՈՇՈՒՄ ԸՆԴՈՒՆԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՕԴԱՅԻՆ ՇՐՋԱՓԱԿՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
29.09.2000. ՄԵԴԻԱՄԱՔՍ, ԵՐԵՎԱՆ.Այսօր Թուրքիայի Ազգային անվտանգության խորհուրդը կգումարի նիստ, որի ընթացքում կննարկվեն Թուրքիայի հնարավոր պատասխան քայլերը Հայաստանի եւ ԱՄՆ-ի դեմ` ի պատասխան Կոնգրեսում Հայերի ցեղասպանության մասին բանաձեւի քննարկմանը:
Նիստին կարող է որոշում ընդունվել Հայաստանի նկատմամբ տնտեսական էմբարգո սահմանելու եւ երկու պետությունները կապող օդային միջանցքը փակելու վերաբերյալ: Թուրքիայի Ազգային անվտանգության խորհուրդը կարող է որոշում ընդունել նաեւ «Ռուսաստանի հետ ռազմական համագործակցությունը զարգացնող Հայաստանի նկատմամբ զսպող միջոցներ կիրառելու վերաբերյալ»:
Թուրքիան, որը Ղարաբաղյան հակամարտության սկզբից ի վեր ցամաքային շրջափակման մեջ է պահում Հայաստանը, մինչեւ 1995 թվականը փակված էր պահում նաեւ Հայաստանի հետ օդային սահմանը: 1995 թվականին, ԱՄՆ-ի ճնշման ներքո, Թուրքիայի վարչապետ Թանսու Չիլերը որոշել էր բացել H-50 օդային միջանցքը: --0--