29 սեպտեմբերի 2000 - 20:18 AMT
ԹՈՒՐՔԻԱՆ ԵՎ ՎՐԱՍՏԱՆԸ ՈՐՈՇԵԼ ԵՆ ՀԱՅ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԻ ՄՈՏԱԿԱՅՔՈՒՄ ԱՆՑԿԱՑՆԵԼ ԶՈՐԱԽԱՂԵՐ` ԱՄՆ ԿՈՆԳՐԵՍՈՒՄ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ԲԱՆԱՁԵՎԻ ՔՆՆԱՐԿՈՒՄԻՑ ՀԵՏՈ
29.09.2000. ՄԵԴԻԱՄԱՔՍ, ԵՐԵՎԱՆ.ԱՄՆ Կոնգրեսի միջազգային հարցերով ենթակոմիտեի կողմից Հայերի ցեղասպանության մասին բանաձեւվը հավանության արժանացնելուց հետո Թուրքիան եւ Վրաստանը որոշել են հայ-թուրքական սահմանի մոտակայքում անցկացնել զորախաղեր:
Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությունը` վկայակոչելով թուրքական Turkiye թերթը, զորախաղերի ընթացքում թուրք եւ վրացի զինվորականները կմշակեն միջոցառումներ` «սահմանը հանկարծակի հարձակումից պաշտպանելու» ուղղությամբ:
«Հայաստանը Կովկասում ձգտում է ամրապնդել իր կապերը Ռուսաստանի հետ, իսկ Վրաստանը նախընտրում է Թուրքիայի հետ մերձեցումը` որպես իր տնտեսական խնդիրների լուծման միջոց», - գրում է Turkiye թերթը: