29 սեպտեմբերի 2000 - 20:05 AMT
ԿՈՆԳՐԵՍԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՄԻՏԵՆ ՀԵՏԱՁԳԵԼ Է ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ԲԱՆԱՁԵՎԻ ՔՆՆԱՐԿՈՒՄԸ ՄԻՆՉԵՎ ՀԱՋՈՐԴ ՇԱԲԱԹ
29.09.2000. ՄԵԴԻԱՄԱՔՍ, ԵՐԵՎԱՆ.Սեպտեմբերի 28-ին, չորսժամյա քննարկումներից հետո, ԱՄՆ Կոնգրեսի Միջազգային հարաբերությունների Կոմիտեն որոշել է մինչեւ հաջորդ շաբաթ հետաձգել Հայոց ցեղասպանության մասին բանաձեվի քվեարկությունը: Հավանաբար, քվեարկությունը կկայանա երեքշաբթի, հոկտեմբերի 2-ին:
Տվյալ որոշումը պայմանավորված էր այն հանգամանքով, որ դեմոկրատ Թոմ Լանթոսը /Կալիֆորնիայի նահանգ/ եւ հանրապետական Դեն Բերթոնը /Ինդիանայի նահանգ/ հանդես են եկել Բանաձեւում մարդու իրավունքները խախտող այլ պետությունների հիշատակման օգտին: Սակայն Կոմիտեն չի ընդունել տվյալ ուղղումը:
Հայերի Ցեղասպանության մասին բանաձեւը Կոնգրեսի միջազգային հարաբերությունների Կոմիտեի կողմից հավանության արժանանալու դեպքում կներկայացվի Օրենսդիր կոմիտեի քննարկմանը, որից հետո հարցը կարող է քվեարկության դրվել Ներկայացուցիչների պալատում: --0--