ՀՀ փոխվարչապետ, Ազգային անվտանգության խորհրդի անդամ Արմեն Գևորգյանն սեպտեմբերի 21-ին Վայոց Ձորի մարզում մասնակցել է Հայաստանի Հանրապետության անկախության 20-րդ տարեդարձի տոնակատարություններին:
Մարզկենտրոն Եղեգնաձորում փոխվարչապետը նախ ծաղկեպսակ դրեց Արցախյան ազատամարտի նահատակների հուշահամալիրին:
Այնուհետև Եղեգնաձորի մարզամշակութային համալիրում կայացավ հոբելյանին նվիրված հանդիսավոր նիստ, որի ընթացքում Ա. Գևորգյանը հանդես եկավ ելույթով:
Փոխվարչապետը նաև պարգևներ հանձնեց Հայաստանի Հանրապետության անկախության 20-րդ տարեդարձի առթիվ ՀՀ նախագահի հրամանագրով պարգևատրված` մարզի կրթական, մշակութային, գյուղատնտեսական, տեղական ինքնակառավարման ոլորտներում ներդրում ունեցող անձանց:
Երեկոյան Ա. Գևորգյանը ներկա գտնվեց նաև Եղեգնաձորի զորամասի զինվորների մասնակցությամբ մարզկենտրոնում կազմակերպված զորահանդեսին: