22 սեպտեմբերի 2011 - 13:53 AMT
Սեպտեմբերի 22-ից ժամանակավորապես դադարեցվել է Հայաստանի գազամատակարարումը

Վրաստանի գազատրանսպորտային ընկերությունը պաշտոնապես տեղեկացրել է «ՀայՌուսգազարդին»` սեպտեմբերի 22-ին ժամը 11:00-ից Հայաստան բնական գազի մատակարարումը ժամանակավորապես դադարեցնելու մասին: Վրացական ընկերությունը նախատեսում է իրականացնել Սագուրամո-«Կրասնի Մոստ» 1000 մմ մայրուղային գազատարի նոր հատվածի միացման աշխատանքներ՝ Թբիլիսիի շրջատար ավտոճանապարհի վերակառուցման հետ կապված: Նախատեսվում են նաեւ սողանքային հատվածի վերանորոգման եւ գազի արտահոսքի վերացմանն ուղղված աշխատանքներ:

Աշխատանքների ավարտի մասին վրացական կողմը կտեղեկացնի լրացուցիչ:

Այս ընթացքում հանրապետության սպառողների գազամատակարարումը կիրականացվի պահուստային ռեզերվների հաշվին` առանց սահմանափակումների, հայտնում է «ՀայՌուսգազարդի» մամլո ծառայությունը: