22 սեպտեմբերի 2011 - 13:54 AMT
«Մերսեդեսն» ու «Պեժոն» բախվել են. կա մեկ զոհ

Սեպտեմբերի 22-ին`ժամը 01.03-ին տեղեկատվություն է ստացվել, որ Երևան քաղաքի Սեբաստիա փողոցում` «Եռաբլուր» փառքի պանթեոնի մուտքի դիմաց, դեռևս չպարզված հանգամանքներում բախվել են «Մերսեդես» մակնիշի 21 UՍ 511 պետհամարանիշի և «Պեժո» մակնիշի 27 ՍՕ 609 պետհամարանիշի ավտոմեքենաները: Արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնում են, որ վթարի հետևանքով ուղևոր Մ.Սանոսյանը ստացված վնասվածքներից տեղում մահացել է: