Սեպտեմբերի 22-ին`ժամը 07.03-ին տեղեկատվություն է ստացվել, որ Վայոց ձորի մարզում` Ջերմուկ-Երևան ավտոճանապարհի 16–րդ կմ-ում շրջվել է «ԶԻԼ-131» մակնիշի 26 ԼՕ 068 պետհամարանիշի ավտոմեքենան. կան տուժածներ և անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնում են, որ մինչ հրշեջ-փրկարարների դեպքի վայր հասնելը` ավտոմեքենայի վարորդ Խ.Դավթյանը շտապ օգնության մեքենայով տեղափոխվել է Վայք քաղաքի հիվանդանոց, իսկ ուղևոր Մ. Խուդոյանը ստացված վնասվածքներից տեղում մահացել է: Հրշեջ-փրկարարների օգնությամբ Մ. Խուդոյանի դին դուրս է բերվել ավտոմեքենայից և հանձնվել «1-03» ծառայության աշխատակիցներին: