22 սեպտեմբերի 2011 - 14:12 AMT
Դեկտեմբերի 3-ին Վիկ Դարչինյանը կմենամարտի Անսելմո Մորենոյի հետ

PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում IBO վարկածով աշխարհի չեմպիոն Վիկ Դարչինյանի մարզիչ Վազգեն Բադալյանը նշել է, որ դեկտեմբերի 3-ին նրա սանը մենամարտեր է անցկացնելու WBA վարկածով չեմպիոն Անսելմո Մորենոյի դեմ (Պանամա):

«Վիկը սեպտեմբերի 20-ին Երևանից մեկնել է Ավստրալիա, որտեղ սկսել է մարզումները և պատրաստվելու է գալիք մենամարտին»,- ասել է նա:

Բռնցքամարտիկների ներկայացուցիչները շարունակում են բանակցություններ վարել մենամարտն անցկացնելու վայրի վերաբերյալ

Հնարավոր է, որ այս մենամարտը տեղի ունենա բռնցքամարտի մեծ շոուի շրջանակներում, որի գլխավոր իրադարձությունը դառնալու է թեթևագույն քաշային կարգում IBF վարկածով չեմպիոն Աբներ Մարեսի խաղ-ռևանշը նախկին տիտղոսկաիր Ջոզեֆ Ագբեկոյի հետ, հաղորդում է allboxing.ru-ն: