22 սեպտեմբերի 2011 - 14:14 AMT
Պայթուցիկների տեղադրման մասին ահազանգերի «սիրահարները» չեն դադարում նույնիսկ տոն օրերին

Սեպտեմբերի 21-ին` ժամը 10.44-ին անձը չպարզված քաղաքացուց ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Կոմիտասի անվան զբոսայգում` պանթեոնի տարածքում, տեղադրված է պայթուցիկ սարք:

Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ, ճգնաժամային կառավարման կենտրոնի և փրկարարական ուժերի վարչության օպերատիվ խմբերը և փրկարարական ուժերի վարչության հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ խումբը, հայտնում է ԱԻՆ մամլո ծառայությունը:

Ստացված տեղեկատվությունը փոխանցվել է ՀՀ ԿԱ ԱԱԾ, «1-02» և «1-03» ծառայությունների հերթապահներին:

Իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում պայթուցիկ սարք չի հայտնաբերվել: