22 սեպտեմբերի 2011 - 16:58 AMT
Գեղանիստում ու Արգավանդում մեկ օր ջուր չի լինելու

«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ, վթարավերականգնողական աշխատանքների հետ կապված, սեպտեմբերի 23-ին ժամը 10.00-ից մինչև սեպտեմբերի 24-ը ժամը 10.00-ն կդադարեցվի Արարատի մարզի Գեղանիստ և Արգավանդ գյուղերի ջրամատակարարումը:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: