22 սեպտեմբերի 2011 - 17:53 AMT
Դավիթ Նալբանդյանը հոկտեմբերի 3-9-ը հանդես կգա Ճապոնիայի թենիսի բաց առաջնությունում

Հոկտեմբերի 3-9-ը արգենտինահայ թենիսիստ Դավիթ Նալբանդյանը հանդես է գալու Ճապոնիայի բաց առաջնությունում, որը տեղի է ունենալու Տոկիոյում: Ընդհանուր մրցանակային ֆոնդը կազմում է 1 մլն 341 հազար դոլար:

Զուգախաղերում և մենախաղերում հանդես են գալու 48 թենիսիստներ, այդ թվում աշխարհի երկրորդ ռակետ Ռաֆայել Նադալը (Իսպանիա), չորրորդ ռակետ Էնդի Մարեյը (Անգլիա), իսպանացի Դավիթ Ֆերերը և այլն:

Դեկտեմբերի 2-4-ը Նալբանդյանը Դևիսի գավաթի եզրափակչում Արգենտինայի հավաքականի կազմում հանդես է գալու Իսպանիայի հավաքականի հետ: