ԵՄ-ն կակտիվացնի իր գործունեությունը Հայաստանում վարշավյան գագաթաժողովից հետո: Այդ մասին հայտարարել է Երևանում ԵՄ առաքելության ղեկավար Ռաուլ դը Լուցենբերգերը՝ ելույթ ունենալով Երևանում կայացած Արևելյան գործընկերության երկրներում քաղաքացիական հասարակության դերի բարձրացմանը նվիրված խորհրդաժողովում: «Եթե Վարշավայում ընդունվի Արևելյան գործընկերության երկրների հետ վիզաների ռեժիմի մանդատը, Երևանի առաքելությունն կակտիվացնի իր գործունեությունը»,-ասել է նա:
Լուցենբերգերը նաև անդրադարձել է քաղաքացիական հասարակության հարցին, որը երվրաինտեգրման հիմնական գործոններից է, ընդգծելով, որ հենց քաղաքացիական հանրությունը նպաստում է երկրում բարեփոխումների իրականացմանը:
Հայաստանի ազգային պլատֆորմի անդամ Վաչե Քալաշյանը նշել է, որ հայ հանրությունը մեծապես ներգրավված է ներքաղաքական գործընթացների մեջ: Քալաշյանը հայտարարել է նաև, որ Ազգային պլատֆորմը պատրաստ է ընդլայնել համագործակցությունը ԵՄ կառույցների հետ:
«Արևելյան գործընկերության» անդամ պետությունների ղեկավարների ու ԵՄ երկրների կառավարությունների ղեկավարների գագաթաժողովը տեղի կունենա սեպտեմբերի 29-30 Վարշավայում: Գագաթաժողովում կկազմակերպվի ոչ պաշտոնական ընթրիք, երկու ընդլայնված նիստ, ինչպես նաև կստորագրվի հռչակագիր: