22 սեպտեմբերի 2011 - 18:07 AMT
ՖՈՏՈՇԱՐՔ
Լևոն Արոնյանը ժամանել է Սան Պաուլո, որտեղ սեպտեմբերի 25-ին մեկնարկում է Մեծ սաղավարտի եզրափակիչ մրցաշարը

Գրոսմայստեր Լևոն Արոնյանը ժամանել է Սան Պաուլո, որտեղ սեպտեմբերի 25-ին մեկնարկում է «Մեծ սաղավարտի» եզրափակիչ մրցաշարը: Մրցաշարին մասնակցում են նաև Վիշվանաթան Անանդը (Հնդկաստան), Մագնուս Կարլսենը (Նորվեգիա), Վասիլի Իվանչուկը (Ուկրաինա), Հիկարու Նակամուրան (ԱՄՆ) և Ֆրանսիսկո Վալյեհո Պոնսը (Իսպանիա):

Շախմատիստները երկուական շրջանով կխաղան: Մրցաշարի երկրորդ փուլը կանցնի իսպանական Բիլբաոյում և կավարտվի հոկտեմբերի 11-ին:

Արագ շախմատի Միխայիլ Բոտվիննիկի հուշամրցաշարից հետո Լևոն Արնոյանը Հայաստանում էր, որտեղ էլ անցկացրեց վերջին մարզումները «Մեծ սաղավարտի» մեկնարկից առաջ:

ՖՈՏՈՇԱՐՔ