22 սեպտեմբերի 2011 - 19:03 AMT
Արմեն Պապիկյանը նշանակվել է Եվրոպայի Խորհրդում Հայաստանի մշտական ներկայացուցիչ

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը սեպտեմբերի 22-ին հրամանագիր է ստորագրել Արմեն Պապիկյանին Եվրոպայի խորհրդում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցիչ նշանակելու մասին (նստավայրը` Ստրասբուրգ):

Սերժ Սարգսյանը սեպտեմբերի 14-ին հրամանագիր էր ստորագրել, որով Զոհրաբ Մնացականյանը ազատվել է Եվրոպայի խորհրդում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցչի պարտականություններից և նշանակվել Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ: Այս պաշտոնում Զոհրաբ Մնացականյանը փոխարինել է Կարինե Ղազինյանին, որը սեպտեմբերի 8-ին նշանակվել է Մեծ Բրիտանիայում Հայաստանի դեսպանի պաշտոնին: