26 սեպտեմբերի 2000 - 19:53 AMT
ՆԱՏՕ-ի ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐ ՋՈՐՋ ՌՈԲԵՐԹՍՈՆԸ ԺԱՄԱՆԵԼ Է ԹԲԻԼԻՍԻ
Սեպտեմբերի 25-ին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ջորջ Ռոբերթսոնը պաշտոնական այցով ժամանել է Թբիլիսի: Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությունը, այսօր առավորտյան սկսվել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի այցի պաշտոնական մասը. նա հանդիպում է ունեցել Վրատանի նախագահ Էդուարդ Շեւարդնադզեի հետ: Այսօր Ջորջ Ռոբերթսոնը կհանդպի նաեւ խորհրդարանի նախագահ Զուրաբ Ժվանիային եւ Վրաստանում հավատարմագրված ՆԱՏՕ-ի անդամ պետությունների դեսպաններին: Երեկոյան ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը կմասնակցի Հարավային Կովկասի պետությունների հետ ՆԱՏՕ-ի փոխհարաբերություններին նվիրված կոնֆերանսին: