26 սեպտեմբերի 2000 - 19:52 AMT
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է ՌԴ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ԳԽԱՎՈՐ ՇՏԱԲԻ ՊԵՏԻ ՀԵՏ
Այսօր Մոսկվայում Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչայանը հանդիպել է ՌԴ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Անատոլի Կվաշնինի հետ: Այս մասին Մոսկվայից հաղորդել է «ՄԵԴԻԱՄԱՔՍ» գործակալության հատուկ թղթակիցը:
Հանդիպմանը կարեւոր ուծադրություն է հատկացվել Հայաստանում տեղակայված ռուսաստանյան 102-րդ ռազմակայանի դերին, ինչպես նաեւ ԱՊՀ միասնական անվտանգության պայմանագրին մասնակից պետությունների արագ հակազդեցության ուժերի ստեղծման գաղափարին:
Այսօր ցերեկը պետք է կայանա Հայաստանի նախագահի հանդիպումը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: