Ելույթ ունենալով ՄԱԿ ամբիոնից Գլխավոր վեհաժողովի 66-րդ նստաշրջանի շրջանակներում, Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը անհապաղ ներողություններ է պահանջել Թուրքիայից 2010-ին «Ազատության նավատորմում» տեղի ունեցած դեպքերի համար, գրում է Haaretz-ը:
«Դադարեք լուռ հետևել Իսրայելի անօրինական գործողություններին»,- ասել է Ռեջեփ Թայիփ Էրդողանը` ելույթ ունենալով ՄԱԿ ամբիոնից
Նա անդրադարձել է նաև Պաղեստինի անկախության ճանաչման խնդրին. «Նրանք, ովքեր պաշտպանում են Իսրայելը, պետք է հասկանան, որ իսկական անվտանգությունը կարող է գալ միայն խաղաղության հետ: Իսկ Իսրայելին ցանկանում եմ ասել. ուշադիր նայեք Մերձավոր Արևելքի քաղաքական քարտեզին և կհասկանաք, որ այս հակամարտությունն այլևս չի կարող շարունակվել: Համաշխարհային հանրությունը պետք է ցույց տա Իսրայելին, որ նա օրենքից գերադաս չէ»: