27 սեպտեմբերի 2000 - 21:30 AMT
ՌԴ ՆԱԽԱԳԱՀ ՎԼԱԴԻՄԻՐ ՊՈՒՏԻՆԸ ԸՆԹԱՑԻԿ ՏԱՐՎԱ ՎԵՐՋՈՒՄ ԿԱՅՑԵԼԻ ԱԴՐԲԵՋԱՆ
Ընթացիկ տարվա վերջում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կայցելի Ադրբեջան: Օրերս Վլադիմիր Պուտինը ԱՄՆ-ում ապաքինվող Ադրբեջանի նախագահ Հեյդար Ալիեւի հետ հեռախոսով քննարկել է կայանալիք այցի մանրամասները:
Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությունը, լրագրողներին այս մասին հայտարարել է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Իվանովը: Ընդ որում, նա պաշտոնապես հայտարարել է, որ ռուսաստանյան մի շարք լրատվամիջոցների տարածված տեղեկությունները Հեյդար Ալիեւի առողջական վիճակի վատթարացման մասին չեն համապատասխանում իրականությանը: «Հեյդար Ալիեւը իրեն լավ է զգում եւ սեպտեմբերի 27-ին կվերադառնա Բաքու», - ասել է Իվանովը: