25 սեպտեմբերի 2011 - 15:42 AMT
Ռուս վարձկանները պայքարում են հանուն Մուամար Քադաֆիի՞

Նյու Յորքում ՄԱԿ ԳՎ 66-րդ նստաշրջանի շրջանակներում կայացած մամլո ասուլիսում Լիբիայի Անցումային ազգային խորհրդի ղեկավար Մահմուդ Ջիբրիլը հայտարարել է, որ Մուամար Քադաֆիի ռեժիմի համար կռվում են նաև վարձկաններ Ռուսաստանից:

«Քադաֆին դեռ շատ փող ունի, նա կարողացել է գնել շատ մարդկանց որպես վարձկաններ»,- ասել է Ջիբրիլը: Նա ասել է, որ չի կարող նշել արտասահմանցի վարձկանների հստակ թիվը, որոնք պաշտպանում են Քադաֆիի ռեժիմը: