26 սեպտեմբերի 2011 - 16:49 AMT
Մակեդոնիայի հավաքականի մարզիչը հրապարակել է իր թիմի կազմը Հայաստանի հետ խաղում

Մակեդոնիայի ֆուտբոլի հավաքականի գլխավոր մարզիչ Ջոն Տոշակը սեպտեմբերի 26-ին հրապարակել է թիմի կազմը, որը հոկտեմբերի 7-ին Երևանում կխաղա Հայաստանի հավաքականի հետ, հաղորդում է Մակեդոնիայի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքը: Խաղը տեղի կունենա Եվրոպայի 2012թ. առաջնության ընտրական փուլի շրջանակներում: Առաջին խաղում թիմերը ոչ ոքի են խաղացել՝ 2:2:

Ջոն Տոշակը հայտագրել է 20 ֆուտբոլիստի.

Դարպասապահներ՝ Տոմե Պաչովսկի և Մարտին Բոգատինով:

Պաշտպաններ՝ Դանիել Գեորգիևսկի, Գորան Պոպով, Վանչե Շիկով, Դանիել Մոյսով, Իգոր Միտրեսկի, Նիկոլչե Նովեսկի, Ալեքսանդր Լազևսկի և Վլադե Լազարևսկի:

Կիսապաշտպաններ՝ Ռոբերտ Պետրով, Մուհամմեդ Դեմիրի, Մուարեմ Մուարեմ, Վելիչե Շումուլիկոսկի և Մուհամմեդ Ուսեյնի:

Հարձակվողներ՝ Գորան Պանդև, Իվան Տրիչկովսկի, Ագիմ Իբրահիմի, Միրկո Իվանովսկի և Վլադկո Գրոզդանովսկի: