27 սեպտեմբերի 2011 - 17:59 AMT
Հոկտեմբերի 20-26 Հայաստանում կկայանա ֆուտբոլի մինչև 19 տարեկանների ԵԱ ընտրական մրցաշարը

Հոկտեմբերի 20-26-ը Հայաստանում կկայանա ֆուտբոլի մինչև 19 տարեկանների Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարը: Դրան կմասնակցեն Հայաստանի, Սլովակիայի, Հունաստանի և Անդորրայի հավաքականները, PanARMENIAN.Net-ին հաղորդել են Հայաստանի Ֆուտբոլի ֆեդերացիայի մամլո ծառայությունից:

Հոկտեմբերի 21-ին Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտում Հայաստանը կխաղա Սլովակիայի հետ, նույն օրը «Միկա» մարզադաշտում կհանդիպեն Հունաստանն ու Անդորրան: Հոկտեմբերի 23-ին կկայանան Սլովակիա – Անդորրա և Հայաստան – Հունաստան հանդիպումները: Ընտրական մրցաշարի վերջին օրը տեղի կունենան Հունաստան – Սլովակիա և Անդորրա – Հայաստան հանդիպումները: