28 սեպտեմբերի 2011 - 14:53 AMT
ՖՈՏՈՇԱՐՔ
Մկրտիչ Մինասյան. Սերժ Սարգսյանը չի պատրաստվում հրաժարական տալ՝ դրա համար ոչ մի պատճառ չկա

Սերժ Սարգսյանը չի պատրաստվում հրաժարական տալ, դրա համար քաղաքական, տնտեսական կամ սոցիալական պատճառներ չկա: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է ՀՀԿ խորհրդարանական խմբակցության անդամ Մկրտիչ Մինասյանը: Ինչ վերաբերում է արտահերթ խորհրդարանական ընտրություններին, ապա, ըստ Մինասյանի, «հերթական ընտրություններից 6 ամիս ատաջ արտահերթ ընտրություններ անցկացնելու փորձն անտրամաբանական է»:

Հանրապետական պատգամավորը նշել է նաև, որ գործող իշխանությունները քաղաքական կամք ու պատրաստակամություն ունեն ընդդիմության հետ երկխոսության միջոցով երկրում առկա խնդիրները լուծելու համար:

Սեպտեմբերի 23-ին հանրահավաքում Լևոն Տեր-Պետրոսյանը քաղաքացիական անհնազանդության կոչ արեց բնակչությանը:

ՖՈՏՈՇԱՐՔ