Շվեդիայում 110-րդ Նոբելյան շաբաթը կսկսվի ֆիզիոլոգիայի և բժշկության ոլորտում դափնեկրի անվան հրապարակումից: Ինչպես հայտնում է «ՌոսԲալտը», վաղը Օսլոյում կհրապարակեն կոմիտեի որոշումը ֆիզիկայի, հոկտեմբերի 5-ին՝ քիմիայի գծով մրցանակակիրների մասին, իսկ հոկտեմբերի 8-ին հայտնի կդառնա խաղաղության մրցանակի դափնեկիրը:
2 օր անց, հոկտեմբերի 10-ին հայտնի կդառնա «Նոբելի հիշատակին նվիրված էկոնոմիկայի մրցանակի» տիտղոսակիրը:
Նոբելյան մրցանակակիրների անունները մինչև վերջին պահը գաղտնի են պահվում: Ըստ որոշ կանխատեսումների, մրցանակակիր կդառնա ճապոնացի Սինյա Յամանական օրգանիզմի սովորական բջիջներից ցողունային բջիջների ստացման հայտնագործության համար: Հավակնորդների թվում հիշատակվում են նաև ֆրանսիացի Պիեռ Շամբոնն ու ամերիկացիներ Ռոնալդ Էվանսն ու Էլվուդ Ջենսենը միջուկային հորմոնային ռեցեպտորների հայտնաբերման համար: Մրցանակակիր կարող է դառնալ նաև ամերիկացի Դևիդ Ջուլիուսը ցավի, տաքի և սառի ռեցեպտորների հայտնաբերման համար: