3 հոկտեմբերի 2011 - 16:31 AMT
ՖՈՏՈՇԱՐՔ
Երևանում մեկնարկել է ՎիվաՍել- ՄՏՍ-ի գավաթի Futures կանանց մրցաշարը

Երևանում Orange Tennis-ի կորտերում մեկնարկել է ՎիվաՍել- ՄՏՍ-ի գավաթի Futures կանանց միջազգային մրցաշարը: Մրցանակային հիմնադրամը կազմում է 9 մլն դրամ (25 հազար դոլար): Հոկտեմբերի 1-2-ին տեղի ունեցան մրցաշարի նախնական հանդիպումները, իսկ հոկտեմբերի 3-ից մեկնարկում են հիմնական փուլի հանդիպումները:

Մրցաշարին մասնակցում է 200 թենիսիստուհի, այդ թվում նաև աշխարհի 130-րդ ռակետ Լեսյա Ցուրենկոն (Ուկրաինա), որը երևանյան Futures-ում առաջին համարն է: Հայ թենիսիստուհիներից մասնակցում են Հայաստանի հավաքականի առաջին համար Անի Ամիրաղյանը, ինչպես նաև Օֆելյա Պողոսյանն ու Նունե Խաչատրյանը, Աննա Մովսիսյանը բաց կթողնի մրցաշարը վնասվածքի պատճառով:

«ՎիվաՍել- ՄՏՍ-ի գավաթի խաղարկությունից հետո հոկտեմբերի 10-16 տեղի կունենա Play City Cup մրցաշարը, որի մրցանակային ֆոնդը կկազմի 10 հազար դոլար: Հանդիպումներին կմասնակցեն Թենիսի միջազգային ֆեդերացիայի մրցավարներ, գլխավոր մրցավարը կլինի Վլադիմիր Էրգը: Իսկ նոյեմբերին Հայաստանի թենիսի ֆեդերացիան մրցաշար է կազմակերպում լրագրողների շրջանոմ՝ կմասնակցեն տարբեր ԶԼՄ-ների ներկայացուցիչներ:

ՖՈՏՈՇԱՐՔ