13 սեպտեմբերի 2000 - 20:10 AMT
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԸ ԱՅՍՕՐ ԺԱՄԱՆԵԼ Է ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
13.09.2000. ՄԵԴԻԱՄԱՔՍ, ԵՐԵՎԱՆ.Այսօր Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը ժամանել է Լեռնային Ղարաբաղի հանրապետություն:
Ինչպես հայտնի է դարձել ՄԵԴԻԱՄԱՔՍ-ին հավաստի աղբյուրներից, Հայաստանի նախագահի այցի հիմնական նպատակն է` ծանոթանալ Լեռնային Ղարաբաղի համար ռազմավարական նշանակություն ունեցող 169 կմ երկայնքով «Հյուսիս-Հարավ» ավտոմայրուղու կառուցման աշխատանքներին, ինչպես նաեւ ` հանարապետության մի շարք գյուղական վայրերում ջրատարերի բացման արարողության մասնակցելը: Այս օբյեկտների շինարարությունը իրականացվում է «Հայաստան» Համահայկական հիմնադրամի կողմից ֆինանսավորվող ծրագրերի շրջանակներում: --0--