5 հոկտեմբերի 2011 - 11:45 AMT
Ճապոնիայի բաց առաջնության երկրորդ շրջանում Դավիթ Նալբանդյանը կխաղա Իվան Դոդիգի հետ

«Լուկաս Ռոսոլի հետ ես արտակարգ հանդիպում անցկացրեցի: Օրեցօր ես ինձ ավելի լավ եմ զգում և ուրախ եմ այս առաջնությանը մասնակցելու համար: Us Open շարքերն ինձ մոտ վատ չեն ստացվել, բայց հիմա ես ինձ շատ ավելի լավ եմ զգում, և արդյունք կա»,- Դավիթ Նալբանդյանի խոսքն է մեջբերում ATP պաշտոնական կայքը:

Արգենտինահայ թենիսիստը մասնակցում է Ճապոնիայի բաց առաջնությանը և առաջին շրջանում երկու սեթերում հաղթել է Լուկաս Ռոսոլին:

Հաջորդ շրջանում` հոկտեմբերի 6-ին, Նալբանդյանի մրցակիցը կլինի խորվաթ Իվան Դոդիգը, որն իր հերթին հաղթել է Խուան Մոնակոյին (Արգենտինա):