5 հոկտեմբերի 2011 - 13:40 AMT
ՖՈՏՈՇԱՐՔ
Անի Ամիրաղյանը մի շարք հաղթանակներ է տարել Futures դասի երևանյան մրցաշարում

Երևանում շարունակվում է Վիվա-Սել ՄՏՍ-ի հովանավորությամբ Futures դասի կանանց մրցաշարը, որի մրցանակային հիմնադրամը 25 հազար դոլար է:

Հայաստանի հավաքականի առաջին համար Անի Ամիրաղյանն առաջին փուլում հանդիպել է Սլովակիայի ներկայացուցիչ Զուզանա Լուխանովայի հետ և հաղթել է 6:1, 6:4 հաշվով, իսկ զուգախաղերում վրաստանցի Նատիա Գեգիայի հետ առաջին փուլում 6։3, 6։3 հաշվով հաղթել է Բերմետ Դուվանաևա - Իննա Վոլկովիչ զույգին։

PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում Ամիրաղյանն ասել է, որ կաշխատի լավ հանդես գալ մրցաշարում և հասնել երզրափակիչ: «Լավ է, որ Հայաստանում նման խոշոր մրցաշարեր են կազմակերպվում: Հայ թենիսիստուհիները հնարավորություն են ստանում առանց ծախսերի մասնակցել մրցաշարին, միավորներ վաստակել ու բարելավել դիրքը համաշխարհային վարկանիշում»,-ասել է նա:

Այս մրցաշարից հետո Անի Ամիրաղյանը հոկտեմբերի 10-16 կմասնակցի մեկ այլ երևանյան մրցաշարի՝ Play City Cup, որի մրցանակային հիմնադրամն է 10 հազար դոլար: Այնուհետև Ամիրաղյանը կհանգստանա, քանի որ, ըստ նրա, մասնակցել է շատ մրցաշարերի և հարկավոր է վերականգնել ուժերը:

ՖՈՏՈՇԱՐՔ