5 հոկտեմբերի 2011 - 14:37 AMT
Հայաստանը և Արցախն իտալական Ռիմինի քաղաքում կմասնակցեն «TTG INCONTRI» զբոսաշրջային ցուցահանդեսին

2011 թվականի հոկտեմբերի 6-8-ին Իտալիայի Ռիմինի քաղաքում տեղի է ունենալու «TTG INCONTRI» զբոսաշրջային միջազգային ցուցահանդեսը, որին Հայաստանը կներկայացնի Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամը հայկական 8 զբոսաշրջային ընկերությունների հետ համատեղ: Մասնակիցների թվում ընդգրկված է նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը:

Իտալիան առանձնահատուկ կարևորություն ունի Հայաստանի համար, քանի որ այն սահմանվել է թիրախային շուկա Հայաստանի զբոսաշրջության զարգացման համար:

Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամը շարունակելու է առաջմղման ջանքերը Արցախի` որպես զբոսաշրջավայրի միջազգային ճանաչելիության և դեպի Արցախ միջազգային զբոսաշրջային հոսքերի խթանման ուղղությամբ, հաղորդում է Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի մամլո ծառայությունը: