5 հոկտեմբերի 2011 - 14:39 AMT
Թոմաս Համարբերգը կոչ է անում բացահայտել Հրանտ Դինքի և այլ լրագրողների սպանությունների պատվիրատուներին

Մարդու իրավունքների հարցերով Եվրոպայի խորհրդի հանձակատար Թոմաս Համարբերգը կոչ է անում պաշտպանել լրագրողներին: Նրա խոսքով, վերջին 20 տարում ԵԽ երկրներում սպանվել է ավելի քան 100 լրագրող, հաղորդում է Եվրոպայի խորհրդի կայքը: Այդ առումով նա նշել է, որ վերջին տարիներին դաժան սպանությունների զոհեր են դարձել շատ լրագրողներ, որոնց շարքում` Հրանտ Դինքը Թուրքիայում, Գեորգի Գոնգաձեն Ուկրաինայում, Էլմար Հուսեյոնվը Ադրբեջանում, Աննա Պոլիտկովսկայան Ռուսաստանում: Դրա հետ կապված` նա կոչ է արել ավելի արդյունավետ միջոցներ ձեռնարկել սպանությունների պատվիրատուներին և մարդասպաններին բացահայտելու ուղղությամբ:

Նրա խոսքով, ԶԼՄ-ների ազատությունը մարդու իրավունքների պաշտպանության կարևոր բաղադրիչ է, հաղորդում է ԵԽ պաշտոնական կայքը: