5 հոկտեմբերի 2011 - 18:02 AMT
ՖՈՏՈՇԱՐՔ
Ա.Օհանյան. Փոփոխություններն ու լրացումները Քաղաքացիական օրենսգրքում պաշտպանում են օլիգարխների իրավունքները

«Հրապարակ» և «Ժամանակ» թերթերի գլխավոր խմբագրեր Արմինե Օհանյանն ու Արման Բաբաջանյանը կոչ են անում վերանայել «Քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին» օրենքի համաձայն կատարված փոփոխությունները, որոնց համաձայն զրպարտության ու վիրավորանքի համար ֆիզիկական կամ իրավաբանական անձը ենթարկվում է ոչ թե քրեական, այլ վարչական պատժի: Ինչպես Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է Արմինե Օհանյանը, մինչ օրենքում կատարված շտկումները հայկական մամուլը համեմատաբար ազատ էր: Ըստ նրա, ուղղումները կատարվել են ոչ թե «քաղաքացիների, այլ օլիգարխների իրավունքները պաշտանելու համար»:

Իր հերթին Արման Բաբաջանյանը նշել է, որ փոփոխություններն ու ուղղումները նախագահի վարչակազմի պատվերն են և ուղղված են մամուլի ազատության դեմ: Ըստ նրա, հարցը պետք է լուծի փոփոխությունների հեղինակը՝ ներկայիս օմբուդսմենը: Նա հայտնել է, որ այդ որոշումը հակասահմանադրական ճանաչելու համար իրենք դիմել են օմբուդսմենին: «Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից հայտնեցին, որ առաջարկը քննարկման փուլում է գտնվում»,-ասել է նա:

Իր հերթին «Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի» նախագահ Աշոտ Մելիքյանն ընդգծել է տուգանքների չափերի կրճատման անհրաժեշտությունը, «հակառակ դեպքում հայկական ԶԼՄ-ները կհայտնվեն լուրջ խնդրի առջև»: Անցյալ տարվա մայիսին Հայաստանի ԱԺ-ն ընդունեց «Քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին» օրենքը, որի համաձայն զրպարտության ու վիրավորանքի համար ֆիզիկական կամ իրավաբանական անձը ենթարկվում է ոչ թե քրեական, այլ վարչական պատժի, ինչը ենթադրում է մեծ տուգանքներ:

ՖՈՏՈՇԱՐՔ