Դոնեցկում տեղի ունեցած օպերային արվեստի «Զոլոտայա կոռոնա» VIII միջազգային փառատոնում մեծ հաջողությամբ է հանդես եկել Ուկրաինայի ազգային օպերայի մեներգչուհի Սուսաննա Չախոյանը «Ռիգոլետտո» օպերայում:
Ալկամոյի (Իտալիա) վոկալիստների միջազգային մրցույթից հետո քննադատները նրան անվանում են «Վերդիի լավագույն կատարող»: Ինչպես հայտնում է Analitika.at.ua-ն, Սուսաննան արժանացավ հեղինակավոր երկրորդ մրցանակին:
Սուսաննա Չախոյանը հայտնի պրիմա Եվգենիա Միրոշնիչենկոյի աշակերտուհին է և իր առաջին մենահամերգը հոկտեմբերի 27-ին (որդու ծննդյան հետ կապված ընդմիջումից հետո) Չախոյանը կնվիրի իր ուսուցչին: