ՎՏԲ-Հայաստան Բանկը ՎՏԲ Վրաստան Բանկի հետ համատեղ առաջին անգամ Հայաստանում իր հաճախորդներին առաջարկում է վարկային քարտ շահավետ և հեշտացված պայմաններով Վրաստանում ավտոմեքենա ձեռք բերելու համար:
Ինչպես ասվում է հայաստանյան բանկի մամլո հաղորդագրության մեջ, «Ավտոտրանզիտ» քարտն ունի մի շարք առավելություններ, այդ թվում` • Հաճախորդը վարկի հաստատումը ստանում է Հայաստանում; • Վրաստանում ավտոմեքենան ընտրելուց հետո մեքենայի գնահատումը, ապահովագրումն ու ձևակերպումն իրականացվում են Ռուսթավի քաղաքի ավտոշաուկայի մետ գտնվող ՎՏԲ-Վրաստան Բանկի մասնաճյուղում` 1 ժամվա ընթացքում: • Նախավճարը, որը սովորական ավտովարկավորման դեպքում, հաճախորդը վճարում է վաճառողին, այս դեպքում կուղվի իր նոր ավտոմեքենայի մաքասազերծմանը: • Ներկրվող մեքենաների քանակը սահմանափակ չէ: ՎՏԲ-Հայաստան Բանկի գլխավոր տնօրեն-տնօրինության նախագահ Վ. Օվսյաննիկովն ասել է. «ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջին անգամ Հայաստանի բանկային շուկայում ՎՏԲ Խմբի հետ որոշում է կայացրել իրականացնել համատեղ նախագիծ ավտովարկավորման մասով, որը տարբերվում է ավտովարկավորման բոլոր տեսակներից իր առավելություններով և պայմաններով: Սկսած հոկտեմբերից ՎՏԲ-Հայաստան Բանկի հաճախորդները կարող են օգտվել ավտովարկավորման նոր բացառիկ տեսակից: Այս վարկը հարմար է այն հաճախորդներին, ովքեր ցանկանում են Վրաստանում ձեռք բերել ավտոմեքենա և ներկրել այն Հայաստան: Տվյալ վարկի առավելություններից մեկը ավտոմեքենայի մաքասազերծումն է, որն իրականացվում է կանխավճարի գումարով: Բացի այդ, ձեռք բերելով ավտոմեքենա մինչև 2011թ. վերջը հաճախորդը կստանա նվեր` մեքենայի անվճար ապահովագրում մինչև տարեվերջ»: Վարկավորման պայմաններիմասին մանրամասն տեղեկությունն կարող եք ստանալ Բանկի պաշտոնական կայքից www.vtb.am կամ զանգահարելով Բանկի միասնական տեղեկատվական ծառայության 87-87 հեռախոսահամարով: «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ. ապրիլին: «ՎՏԲ Բանկ» ԲԲԸ հանդիսանում է «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ 100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերը: Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների թվի մեջ: Ներկա դրությամբ Բանկն ունի ամենալայն մասնաճյուղային ցանցը ողջ երկրում-68 մասնաճյուղ, և միջազգային պլաստիկ քարտերի ամենախոշոր պորտֆելը` 116.629 քարտ 31.07.11 դրությամբ: --ԿԱ--