6 հոկտեմբերի 2011 - 09:07 AMT
«Մանկապատանեկան ֆիլմերի 7-րդ միջազգային փառատոնը» բացվելու է Երևանում հոկտեմբերի 22-ին

Հոկտեմբերի 22-26-ը Երևանում կայանալու է «Մանկապատանեկան ֆիլմերի 7-րդ միջազգային փառատոնը»: Ինչպես հաղորդում է փառատոնի մամլո ծառայությունը, հյուրերի կազմում լինելու են ՌԴ արվեստի վաստակավոր գործիչ Արմեն Մեդվեդևը Ռուսաստանից, կինոռեժիսոր, դրամատուրգ, Ուզբեկստանի պետական մրցանակի դափնեկիր Ջասուր Իսխակովը, ռուս ռեժիսոր, սցենարիստ, «Երալաշ» մանկական հումորային հանդեսի գեղարվեստական ղեկավար, ՌԴ Արվեստի վաստակավոր գործիչ Բորիս Գրաչևսկին, Վրաստանի Երիտասարդական պալատի «Պիոներֆիլմ» ստուդիայի ուսուցիչ և ղեկավար Գրիգոլ Չիգոգիձեն և այլն: Փառատոնը կազմակերպել է «Ռոլան Բիկով ֆոնդ» կինոյի և հեռուստատեսության զարգացման հայկական հիմնադրամը :