Հոկտեմբերի 5-ին Հայաստան ժամանած Մակեդոնիայի հավաքականը «Փյունիկի» դաշտում առաջին մարզումն է անցկացրել Հայաստանում՝ Եվրո-2012 ընտրական փուլի Հայաստանի հավաքականի հետ խաղից առաջ:
Ինչպես հայտնում է Մակեդոնիայի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքը, մարզումներից հետո մակեդոնացիների մարզիչ Ջոն Տոշակը հայտարարել է, որ իրենց արդյունավետությունը ցածր է: «Դա է ցույց տալիս վիճակագրությունը: Մենք վերլուծել ենք Հայաստանի խաղը Սլովակիայի հետ, ինչպես նաև մեր առաջին խաղը նրանց հետ, որն ավարտվեց 2:2 հաշվով: Ես գոհ եմ մարզումներից»,-ասել է Տոշակը:
Հոկտեմբերի 6-ին Մակեդոնիայի հավաքականը մարզում կանցկացնի հանրապետական մարզադաշտում, առաջին 15 րոպեն բաց կլինի: Հայաստան-Մակեդոնիա խաղը տեղի կունենա հոկտեմբերի 7-ին: