29 ապրիլի 2003 - 22:11 AMT
ՈՒԿՐԱԻՆԱՅԻ ՆԱԽԱԳԱՀԸ ՊԱՐԳԵՎԱՏՐԵԼ Է ՉԵՌՆՈԲԻԼՅԱՆ ԱՂԵՏԻ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԻ ՎԵՐԱՑՄԱՆԸ ՄԱՍՆԱԿՑԱԾ ՄԻ ԽՈՒՄԲ ՀԱՅԵՐԻ
Ուկրաինայի նախագահ Լեոնիդ Կուչմայի անունից այսօր պատվոգրեր են հանձնվել Չեռնոբիլի ատոմակայանի վթարի հետեւանքների վերացմանը մասնակցած տասը հայի: Հայաստանում Ուկրաինայի դեսպան Վլադիմիր Տյագլոն հայտարարել է նաեւ գեներալ Աստվածատուր Պետրոսյանին (հետմահու) «Մարտական ծառայությունների» շքանշանով պարգեւատրելու մասին` Երկրորդ համաշխարհային պատերազմում Ուկրաինայի ազատագրման մարտերին մասնակցելու համար: