6 հոկտեմբերի 2011 - 15:32 AMT
ՀՀ-ում տեղակայված ռուսական ռազմակայանում մարտական տեխնիկան նախապատրաստում են ձմեռվան

Հայաստանում տեղակայված ռուսական ռազմակայանում տեղի ունեցավ սպառազինությունն ու ռազմական տեխնիկան ձմռանը նախապատրաստելու ցուցադրական պարապմունք:

Պարապմունքին մասնակցել է 100 սպա, մոտ 500 ենթասպաներ, վարորդ-մեխանիկներ, վարորդներ ու նշանառու-օպերատորներ: Ստորաբաժանումների հրամանատարները եկել են տեխնիկան ձմեռային ռեժիմին անցնելու կարգի միասնական ընկալման, ծանոթացել են մասնագիտացած դիրքերի ու բրիգադների աշխատանքներին, որոնք օգնելու են ստորաբաժանումներին այդ գործում: Իսկ մասնագետ զինծառայողներն իրենց հերթին յուրացրեցին գործընթացի պրակտիկ բաղադրիչը, մեթոդական խորհուրդներ ստացան տարբեր տեխնիկական գործողությունների կատարման վերաբերյալ:

Ձմռան շրջանին նախապատրաստվելու ընթացքում զինծառայողները պետք է կատարեն շուրջ 50 տեխնիկական գործողություն ամրագրված տեխնիկայի յուրաքանչյուր միավորի վրա, հայտնում է morussia.ru-ն: